Նոյեմբերի 2-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Նրանք քննարկել են ռազմագերիների, պատանդների, ինչպես նաեւ շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու ասկյարների դիակների վերադարձման հետ կապված հարցեր:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը միաժամանակ շոշափել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ, ինչպես նաեւ կարեւորել են հետագա փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը:





























