Հայաստանը վերջին տարում բարելավել է իր դիրքերը տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ ամեն տարի հրապարակվող Գլոբալ զեկույցի (Global Information Technology Report) վարկանիշում: Այս զեկույցը ամեն տարի հրապարակում է Համաշխարհային տնտեսական ֆորումը եւ բիզնեսի INSEAD դպրոցը:
Եթե մեկ տարի առաջ Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցնում էր 114-րդ հորիզոնականը, ապա հիմա` 101-րդ հորիզոնականը: Հետազոտության հիմքում դրվում է բջջային պատրաստվածության ինդեքսը, որը ցույց է տալիս տվյկալ երկրի պատրաստվածության մակարդակը մասնակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին, որոնք էլ նպաստում են մրցունակության բարձրացմանը:
ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը գրավել է 64-րդ հորիզոնականը, Ղազախստանը` 68-րդ, Ռուսաստանը` 80-րդ, Ուկրաինան` 82-րդ, Վրաստանը` 93-րդ հորիզոնականը:
Այս ցուցանիշների համեմատությունը հատկապես ուշագրավ է, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն ու նրա ղեկավար Տիգրան Սարգսյանը ՏՏ ոլորտը Հայաստանում հռչակել են առաջնահերթություն:





























