Իտալիայի վարչապետ Սլվիո Բեռլուսկոնին վիրավորել է սեռական փոքրամասնություններին իր այս արտահայտությամբ. « Ավելի լավ է գեղեցիկ կանանց սիրել, քան գեյ լինել»:
Իտալիայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ընկերակցությունը պահանջում է Բեռլուսկոնիին ներողություն խնդրել, իրենց տեսանկյունից վիրավորական արտահայտության համար:
Ավելի վաղ Բեռլուսկանին Միլանի մոտոսրահի բացման ժամանակ հայտարարել էր. «Ես ստիպված եմ անընդհատ աշխատել խելահեղ ռիթմով: Եթե երբեմն ես կարող եմ նայել գեղեցիկ կնոջը, ապա ահա թե ինչ կասեմ. «Ավելի լավ է գեղեցիկ կանանց սիրել, քան գեյ լինել»:
Միաժամանակ, Arcigay կազմակերպության ներկայացուցիչ Պաոլո Պատանեն Բեռլուսկոնիի այս արտահայտությունը համարել է «վուլգար» ու «վիրավորական» սեռական փոքրամասնությունների համար եւ հայտարարել, որ Բեռլուսկոնին պետք է ներողություն խնդրի հոմոսեքսուալիստներից ու կանացից:
Հիշեցնենք, որ այդ խոսքերը Իտալիայի վարչապետի շուրթերից հնչել են այն ժամանակ, երբ նա մեկնաբանում էր սկանդալը, որի մեջ ներքաշված է ինքն ու Մարոկկոյից ապօրինի Իտալիա եկած Ռուբի անունով մի էմիգրատուհի: Բեռլուսկոնիին կասկածում են, որ նա Ռուբիի հետ սեքսով է զբաղվել եւ վճարել դրա դիմաց, երբ աղջիկն անչափահաս է եղել` 17 տարեկան:
Մարմնավաճառությունն Իտալիայում արգելված չէ, բայց դրանով կարելի է զբաղվել միայն չափահաս տարիքում:
Սա առաջին սկանդալը չէ իտալացի քաղաքական գործչի եւ բիզնեսմենի բուռն կյանքում: Դրանցից ամենահայտնին դարձել էր բոլորի սեփականությունը, քանի որ դրա մասին տեսանյութը հայտնվել էր YouTube-ում:



























