Նոյեմբերի 1-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ին 32-ամյա Պետրոս Մ.-ի վարած «ԳԱԶ-322132» մակնիշի  միկրոավտոբուսը Երեւան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով, 10 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց, 2 ուղեւոր`   «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը` Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: