Նոյեմբերի 1-ին, ժամը 01.05-ին,  ոստիկանության Կենտրոնականի  եւ Մալաթիայի բաժինների   ծառայողները, պերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Մովսես Խորենացու փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Գարուշ Ա.-ին, 18-ամյա Խաչիկ Գ.-ին, 19-ամյա Արամ Կ.-ին եւ 18-ամյա Քրիստինե Հ.-ին, որոնց պայուսակներում հայտնաբերվել են էլեկտրատեխնիկական սարքավորումներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 19.00-ից  23.00-ն ընկած ժամանակահատվածում 4 երիտասարդները թաքնվել են «Հիսուս Քրիստոսի ՎՕՍ եկեղեցում»   եւ գրասենյակից գաղտնի հափշտակել թվային ֆոտոխցիկ, թվային տեսախցիկ, DVD տեսակի 2 նվագարկիչ եւ այլ տեխնիկական սարքեր: Կատարվում է նախաքննություն: