Լրատվամիջոցները հապշտապ «ամուսնացրել էին» Վլադիմիր Պուտինի կրտսեր դստերը, բայց… սխալ մարդու հետ: Կորեական բանակի նախկին ծովակալ Յուն Յոնգ Գուի որդին, որին հարավկորեական լրատվամիջոցները «հասցրել էին» ամուսնացնել Պուտինի աղջկա՝ Եկատերինա Պուտինայի հետ, հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները, սակայն պատմել է Կատյա Պուտինայի հետ իր ընկերության մասին:
«Ես Կատյային գիտեմ ավելի քան 10 տարի, բայց ես նրա հետ ամուսնանալու պլաններ չունեմ»,- ասել է հորինված փեսացուն Կորեական թերթերից մեկին տված հացազրույցում, հավելելով, որ ինքը դեռ 26 տարեկան է եւ որ վաղ է մտածել ամուսնության մասին:
Երիտասարդի խոսքով, Ռուսաստանի ապագա նախագահի, ապա վարչապետի կրտսեր դստեր հետ ինքը ծանոթացել է 1997-ին Մոսկվայի միջազգային դպրոցի դիսկոտեկներից մեկում: «Դա ուղղակի զուգադիպություն էր: Ես գնացել էի այնտեղ իմ եղբոր հետ զվարճանալու, իսկ Կատյան իր քրոջ հետ առաջինը խոսեցին մեզ հետ»,- պատմել է նա:
170 սմ հասակ ունեցող երիտասարդ Յուն ատլետիկ կազմվածք ուներ եւ վարժ խոսում էր ռուսերեն եւ անգլերեն: Նա հայտնի էր դպրոցում: «Սկզբում ես չգիտեի, որ նա Պուտինի դուստրն է»,- խոստովանել է երիտասարդ կորեացին: Սակայն հետո այդ գաղտնիքը բացահայտվել է եւ Յուն նույնիսկ հանգստյան օրերն է անցկացրել Պուտինների ամառանոցում: Ավելի ուշ, երբ երիտասարդը մեկնել է ԱՄՆ՝ սովորելու, նա ավելի հազվադեպ էր տեսնում Կատյային, սակայյն նրանք շփվում էին էլեկտրոնային նամակների միջոցով կամ հեռախոսով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կրտսեր դուստրը պատրաստվում է ամուսնանալ կորեացու հետ, ում հայրը 90-ականներին վերջին Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպանատան աշխատակից է եղել: Այդ մասին հայտնել է Korea Joongang Daily-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Թերթի աղբյուրների օնդմամբ՝ Ճապոնիայում Հարավային Կորեայի դեսպան Կվոն Չուլ Հյունը վերջերս ընթրել է նախկին ծովակալ Յու Յոնգ Գուի հետ, ով ասել է, թե իր որդին պատրաստվում է ամուսնանալ Պուտինի կրտսեր դստեր հետ:
«23-ամյա Եկատերինա Պուտինան սովորում է Միացյալ Նահանգներում իր 25-ամյա կորեացի փեսացուի հետ: Պուտինը նախ դեմ էր ամուսնությանը, սակայն փեսացուի հետ հանդիպումից հետո տվեց իր համաձայնությունը: Պուտինի դուստրը ցանկանում է ապրել եւ աշխատել Կորեայում ամուսնությունից հետո»,- գրում է պարբերականը:





























