Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել մի շարք եվրոպական լրատվամիջոցների, որոնց ներկայացուցիչները ժամանել էին Երեւան:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի կառավարության  տնտեսական եւ սոցիալական քաղաքականությանը:

Լրագրողները հետաքրքրվել են հայկական էկոնոմիկայի հեռանկարներով, ինչպես նաեւ տարբեր, այդ թվում տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերություններով: