Իրանքի մայրաքաղաք Բաղդադում միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել: Պայթուցիկ սարքերը, որոնք տեղադրված են եղել մեքենաների մեջ եւ ճամփեզրերին, որոտացել են օրվա երկրորդ կեսին, քաղաքի միանգամից 8 շրջաններում:

Reuters-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ 10 պայթյուն է գրանցվել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 42 մարդ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել:

Հաղորդվում է, որ հարձակման են ենթարկվել հիմնականում շիա մահմեդականների թաղամասերը: Նրանցից մի քանիսի ուղղությամբ ականանետերից կրակ է բացվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: