Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր են կնքել, ներառյալ միջուկային փորձարկումների համատեղ իմիտացիաների անցկացումը:

Ստորագրված փաստաթղթի համաձայն, կողմերը կստեղծեն 2 գիտական կենտրոններ՝ յուրաքանչյուր երկրում մեկը: Բրիտանական կենտրոնի մասնագետները տեխնոլոգիաներ կմշակեն միջուկային փորձարկումների իմիտացիա անելու համար, իսկ նրանց ֆրանսիացի գործընկերները կզբաղվեն անմիջապես դրանց իրագործմամբ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան վավերացրել են միջուկային փորձարկումներն արգելող պայմանագիրը եւ հիմա իրավունք ունեն միայն միջուկային պայթյունների եւ միջուկային զենքի օգտագործման իմիտացիա անել: