ԱՄՆ-ում հրապարակվել են ընտրատեղամասերի ելքի մոտ անցկացվող հարցումների (էքզիտ- փոլլ) եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները:
Նախնական տվյալներով, հանրապետականներին նվազագույնը բաժին կհասնի Կոնգրեսի ստորին պալատի 129 աթոռ, իսկ հանրապետականներին` 75, հաղորդում է CNN-ը.
Սակայն դեմոկրատների համար Բարաք Օբամայի գլխավորությամբ կան նաև լավ լուրեր, Նյու Յորք նահանգում նահանգապետի պաշտոնում հաղթել է դեմոկրատ թեկնածու Էնդրյու Կուոմոն, ով զբաղեցրել է նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը:
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ում անցկացվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: ԱՄՆ քաղաքացիներն տնտրել են ներկայացուցիչների Պալատի ողջ կազմն ու Սենատի անդամների մեկ երրորդին:





























