ԼՂՀ Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 17-ին, ձայների 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը։

Դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները:

Ավելի վաղ ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ ՀՅԴ ներկայացուցիչ Վահրամ Բալայանը NEWS.am-ին հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, հանրաքվեն տեղի կունենա փետրվարի վերջին։