Կյանքի 73-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի նախագահի՝ ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ նախկին վարչապետ (1992-1993 թթ.), Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան (2001-2009 թթ.) Վիկտոր Ստեպանովիչ Չերնոմիրդինը։
Չերնոմիրդինը Մոսկվայում մահացել է այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 4։00-ին։ Վերջին ժամանակներս նա ծանր հիվանդ էր, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրները։
Վիկտոր Չերնոմիրդինը ռուսերենի իդիոմատիկայի մեջ մեծ ավանդ է ունեցել՝ այն հարստացնելով բազմաթիվ արտահայտություններով, ոոնցից մի քանիսն անգամ թեւավոր խոսքեր են դարձել: Քանի որ նրանցից մի մասը հնարավոր չէ թարգմանել այնպես, որ արտահայտության համ ու հոտը պահպանվի, դրանք ներկայացնում ենք ռուսերենով. «Хотели как лучше, а получилось как всегда» (Ցանկանում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ), «Мы выполнили все пункты: от А до Б» (Մենք կատարեցինք բոլոր կետերը. «Ա»-ից «Բ»), «Здесь вам не тут» (Այստեղ Ձեզ համար այնտեղը չէ) «Лучше водки хуже нет», «Я не знаю, кому и чего Юля качать будет», «Курс у нас один — правильный» (Մեր կուրսը մեկն է` ճիշտը), «Красивых женщин я успеваю только заметить. И ничего больше» (Գեղեցիկ կանանց ես հասցնում եմ միայն նկատել եւ ոչինչ ավելի) եւ այլն։





























