Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի միանալու Սիրիայի հարցով համաժողովին, որի անցկացումը նախկինում առաջարկել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հույս ունեմ, որ կգամ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի համաժողովին, որը նախատեսվում է անցկացնել գարնանը Բրյուսելում:
Զարիֆը հավելել է, որ Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ ինքն այդ թեման քննարկել է:




























