Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ճանաչման օրինագիծ ներկայացնելը սխալ հաշվարկված քայլ է: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն ու հավելեց. «Եթե ԼՂՀ-ն ճանաչվի Հայաստանի կողմից, դրանից ոչ մի օգուտ չի լինի, իսկ վնասները շատ մեծ են: Դա լուրջ հարված կլինի Մինսկի գործընթացին, իսկ Ադրբեջանի ցանկությունն է տապալել Մինսկի գործընթացը: Նման քվեարկություն խորհրդարանում չպետք է լինի: Դա շատ ծանր բարոյական եւ քաղաքական հարված կլինի»:
Դավիթ Շահնազարյանը կոչ արեց «Ժառանգությանը» այդ հարցը չհասցնել քվեարկության:





























