Իրանում Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)  գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հաստատել է, որ Իրանը հետեւողականորեն կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ( ԳՀՀԾ) ստանձնած իր պարտավորությունները, հայտնում է ԻՌՆԱ-ն։

«Նախօրեին ԳՀՀԾ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային կարեւոր համաձայնության իրականացման առաջին տարեդարձն էր»,- նշել է Ամանոն։

Նրա խոսքով ՄԱԳԱՏԷ-ն հայտնի է որպես «միջուկային տեխնոլոգիաների պահապան շուն», որը երաշխիքների իրականացման ճանապարհով ձգտում է կանխել միջուկային զենքի տարածումը։ «Անցած տարվա ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին ուղարկված իմ կանոնավոր հաշվետվությունները ցույց են տվել, որ Իրանը կատարում է իր բոլոր պարտավորությունները»։