«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կրկնապատկում է Hi Line 2048 անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդների համար ելքային կապուղու թողունակությունը: «Hi Line Բազային 2048» եւ «Hi Line Նախընտրելի 2048» սակագնային պլաններում ելքային կապուղու թողունակության ավտոմատ բարձրացումը 512 Կբիտ/վ-ից մինչեւ 1024 Կբիտ/վ իրականացվում է առանց որեւէ լրացուցիչ վճարի, փուլային սկզբունքով:
«Hi Line ծառայության նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մենք հետեւողականորեն զարգացնում ենք մեր ենթակառուցվածքն եւ ավելացնում արտաքին մայրուղիների թիվը: Կատարած աշխատանքը թույլ է տալիս ընդլայնել ծառայության աշխարհագրությունը, կրկնապատկել բաժանորդային կապուղիների թողունակությունը, զուգահեռաբար ստեղծելով հիմք նոր ունիվերսալ առաջարկների համար»,- ասել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏելը» Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից:
Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում:




























