ԱՊՀ երկրների մեջ արդյունաբերական արտադրության աճի տեմպերով՝ առաջին երեք եռամսյակների տվյալներով, Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում աճը կազմել է 10,9 տոկոս:

Ամենազգալի աճը գրանցվել է Ղրղըզստանում՝ 16,7 տոկոս: Երրորդ տեղում Ուկրաինան է՝ 10,8 տոկոս, չորրորդում՝ Տաջիկստանը՝ 10,6 տոկոս:

Ռուսաստանում ցուցանիշը կազմել է 8,9 տոկոս: