Ռուսաստանի Պետդումայում քննարկում են Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր  Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Պետդումայում քննարկման ընթացքում գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին ասել է, որ Եղիազարյանի ձերբակալության հարցը դեռ դրված չէ, գրում է «Մայակ» ռադիոկայանը:

Ընդ որում, Պետդումայի մեծ մասը պատրաստ է հավանություն տալ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին:

Ինչպես արդեն գրել է NEWS.am-ը, Եղիազարյանին կասկածում են առանձնապես խոշոր չափի մեքենայությունների մեջ: Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: