Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից Թեհրանի հետ C-300-ների գործարքի չեղյալ հայտարարումը չի ստիպի Իրանին զիջել:
«Որոշ պաշտոնյաներ կարծում են, որ ապօրինաբար չեղյալ հայտարարելով զենքի վաճառքի գործարքը, նրանք կարող են վնաս հասցնել Իրանին: Իրանը նրանց հրթիռների կարիքը չունի, բայց իրենք պարտավոր են կատարել գործող պայմանագրերը, եւ մերժման դեպքում մենք կստիպենք փոխհատուցել հասցված վնասը»,- ասել է նա:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր էր ստորագրել Իրանին C-300-ների վաճառքի գործարքը չեղյալ հայտարարելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումից հետո:




























