StepFeed պարբերականը նկատել է, որ Google–ում «ամերիկացի մահմեդական կոնգրեսական» հարցման արդյունքներով հայտնվում է նաեւ ԱՄՆ–ի 44–րդ նախագահ Բարաք Օբամայի մասին հղումը, հաղորդում է Lenta –ն։

Բացի նրանից, որ Բարաք Օբաման երբեք չի եղել կոնգրեսական՝ նա ներկայացրել է Իլինոյս նահանգը Սենատում, Օբաման հաճախ խոսել է այն մասին, որ քրստոնյա է, թեեւ մշտապես հայտարարել է, որ «մշտապես հանդես է գալիս ի պաշտպանություն ԱՄՆ–ում մահմեդականների իրավունքների»։

Պարբերականի տվյալներով, Կոնգրեսում միայն երկու մահմեդական կա՝ Քիթ Էլիսոնը եւ Անդրե Քարսոնը, սակայն Google–ը հարցմանն ի պատասխան 4-5 կոնգրեսական է նշում։

Ավելի ուշ StepFeed–ը հաղրոդել է, թե Google–ը շտկել է Օբամայի հետ կապված անճշտությունը, սակայն բազմաթիվ օգտատերեր հասցրել են այն նկատել։