Լոս Անջելեսի բարձրագույն շրջանային դատարանն Apple-ի դեմ կոլեկտիվ հայց է ստացել, որը պահանջում է բոլոր նոր եւ արդեն օգտագործվող սարքերում մեքենայի ղեկին տեքստային հաղորդագրություն փոխանակելու հնարավորությունը սահմանափակող տեխնոլոգիա կիրառել: Ըստ CNews-ի՝ փաստաթղթում նաեւ նշվում է, որ Քալիֆորնիայում հեռախոսների վաճառքը պետք է դադարեցվի, մինչեւ ընկերությունը կատարի պահանջը:

Հայցվորների պնդմամբ՝ Apple-ը դեռեւս 2008 թվականից տեխնոլոգիա ունի, որը թույլ է տալիս սահմանափակել տեքստային հաղորդագրությունների փոխանակումը, որը պատենտավորել է 2014 թվականին: Սակայն ընկերությունը նախընտրել է չկիրառել այն՝ այդպիսով իր բիզնեսի շահերը գերադասելով իր հաճախորդների անվտանգությունից:

ԱՄՆ տրանսպորտի նախարարության վիճակագրության համար՝ ամեն վայրկյան երկրում շուրջ 1.5 մլն մարդ ղեկին հեռախոսով նամակագրությամբ է զբաղվում: Միայն Քալիֆորնիա նահանգում iPhone-ի պատճառով 52 հազար ճանապարհային պատահար է գրանցվում: Հայցվորների շրջանում նաեւ տուժածներ կան: