Թուրքիայի վարչապետը հաստատել է այն պնդումները, թե պետությունը Օջալանի հետ բանակցություններ է վարում:
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ Կոսովո մեկնելը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է քուրդ գործիչներից մեկի պնդմանը, թե Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններ են վարվում։ Ըստ Էրդողանի՝ թուրքական պետական կառույցները Օջալանի հետ նմանատիպ հանդիպումներ անցկացրել են, անցկացնում են եւ էլի անցկացնելու են։
«Պետությունը հենց դրա համար է։ Եթե ցանկանում եք հասնել խնդրի կարգավորման, նման քայլերն անհրաժեշտ են»-նշել է Թուրքիայի վարչապետը։
Նշենք, որ օրեր առաջ քուրդ նախկին պատգամավոր Այսել Թուղլուքը այցելել էր Իմրալը կղզի եւ հանդիպել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որից հետո հայտարարել էր, թե քրդական հարցի կարգավորման շուրջ թուրքական պետության եւ Օջալան միջեւ ծավալվող երկխոսությունը վերածվել է բանակցությունների։





























