Այսօր` նոյեմբերի 3-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց ուսումնասիրություններ սկսել պանրի շուկայում։ Պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտներին հանձնարարվել է 3-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել հանձնաժողովին՝ պանրի գների փոփոխության պատճառները բացահայտելու համար։
Ըստ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ անհրաժեշտության դեպքում իրենք ստուգումներ կիրականացնեն տնտեսվարող սուբյեկտների մոտ։
Այնուամենայնիվ, ըստ Շաբոյանի, պանրի շուկան բավականաչափ մրցակցային է՝ այնտեղ գործունեություն են ծավալում 78 սուբյեկտներ եւ դրանց թիվը տարեցտարի ավելանում է։ Նման որոշման պատճառն, ըստ Շաբոյանի, պայմանավորված է նրանով, որ պանիրն ունի սոցիալական մեծ նշանակություն, իսկ այդ շուկայում ընթացող գործընթացները հասարակական մեծ հնչեղություն են առաջացրել։





























