Վրաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները մտադիր են երկրի խորհրդարանի շենքի առջեւ բողոքի գործողություն անցկացնել նոյեմբերի 7-ին՝ 2007թ. դեպքերի տարեդարձի կապակցությամբ: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են «Ազատ կարծիքի տան» տնօրեն Բակուր Բակուրաձեն եւ «Նոյեմբերի 7-ի» շարժման առաջնորդ Ջաբա Ջիշկարիանին:
Նրանց խոսքով, բողոքի գործողությունը կայանալու է նոյեմբերի 7-ին, ժամը 7-ին, եւ դրան մասնակցելու են ընդդիմադիր կուսակցությունները:
Նշենք, որ 2007թ. նոյեմբերի 7-ին ոստիկանությունը ցրել էր ընդդիմության բազմահազարանոց ցույցը Թբիլիսիի կենտրոնում` հատուկ միջոցների գործադրմամբ:





























