ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լավատեսորեն է նայում Ուկրաինայի հետ Դաշինքի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին նոյեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է ինքը՝ գլխավոր քարտուղարը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Դաշինքի Բուխարեստյան գագաթաժողովի որոշմանը, որտեղ որոշում է ընդունվել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կարող են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ «Եթե նրանք ցանկանան դա եւ համապատասխանեն անհրաժեշտ չափորոշիչներին»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա նաեւ նշել է, որ նոյեմբերի 18-19 Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վրաստանի անդամակցության մասով անսպասելի որոշումներ չեն ընդունվի։





























