Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ նախկին վարչապետ (1992-1993 թթ.), Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան (2001-2009 թթ.) Վիկտոր Ստեպանովիչ Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան մասին։
Մեծ է Վիկտոր Ստեփանի Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում էներգետիկ ենթակառուցվածքի կայացման ու զարգացման, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման եւ աղետի գոտու վերականգնման, ինչպես նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նրա շնորհակալ աշխատանքի շնորհիվ են ամրապնդվել այսօր էլ ակտիվորեն առաջադիմող երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը։
Հայաստանի կառավարության եւ իմ անունից ցավակցում եմ Վիկտոր Չեռնոմիրդինի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին»





























