Apple-ը եւ Amazon-ը խզել են աուդիոգրքեր մատակարարելու եւ վաճառելու էքսկլյուզիվ պայմանագիրը, որը ստորագրվել էր նախքան Amazon-ը 2008 թվականին մատակարարից կգներ Audible աուդիոգիրքը՝ պայմանագիր կնքելով Apple iBooks-ի հետ: Գերմանիայի եւ Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորիչների գործադրած ճնշումը բերել է գործարքի խզմանը:

Բանն այն է, որ ըստ համաձայնագրի պայմանների՝ Audible-ը չէր կարող աուդիոգրքեր առաջարկել այլ ընկերության, եւ Apple-ը ստիպված էր օգտվել միայն նրա ծառայություններից: Հիմա արդեն Apple-ը կարող է աուդիոգրքեր ստանալ այլ աղբյուրներից եւ բաժանորդագրվել այլ հրատարակչությունների՝ առաջ տանելով դրանց iTunes-ի եւ iBooks-ի միջոցով:

Apple-Amazon համաձայանգրի հետաքննությունը 2015-ի վերջին սկսել էր Գերմանիայի դաշնային գրասենյակն այն բանից հետո, երբ մի քանի գերմանական հրատարակչություններ բողոքել էին շուկայում 2 տեխնիկական հսկաների գերակա դերից: