Ռադիոլոկացիոն նկարահանման համակարգը, որը նախկինում օգտագործվում էր կրծագեղձի քաղցկեղի ախտորոշման համար, սահուն կերպով վերածվել է կենցաղում պիտանի տեխնոլոգիայի:

Vayyar ընկերությունն այն օգտագործել է խելացի տուն ստեղծելու համար: Տեխնոլոգիան թույլ է տալիս ֆիքսել ամենափոքր շարժումներն անգամ: Այն կարող է օգտագործվել որպես իրազեկման համակարգ, եթե մարդն ընկել է եւ չի կարողանում շնչել:

Հաղորդիչը հեռախոսում ներդրված հավելված ունի, որը թույլ է տալիս «տեսնել», թե ինչ է կատարվում պատերից այն կողմ: