Վրաստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը երբեք չի դադարել եւ կշարունակվի այսուհետ եւս։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը։
«Մենք քննարկել ենք ռազմական համագործակցության, կադրերի պատրաստման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ խոսակցությունը հիմնականում վերաբերել է համագործակցության «հեռանկարներին»:




























