Սակինե Մոհամմադի Աշտիանին այսօր մահապատժի չի ենթարկվի Իրանում: Այդ մասին ասված է քարկոծման դեմ միջազգային կոմիտեի հայտարարության մեջ:
Սակայն հայտարարության մեջ հստակ ասվում է, որ մահապատիժը միայն հետաձգվել է եւ կարող է կայանալ առաջիկայում:
Ամուսնական ահավատարմության եւ սեփական ամուսնու սպանության մեջ մեղադրվող կնոջ մահապատիժը Իրանում մտադիր էին իրագործել այսօր` նոյեմբերի 3-ին:
Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի կառավարությունները, նաեւ Եվրախորհրդարանը պահանջել են չեղյալ հայտարարել այդ խիստ պատիժը, իսկ մի շարք երկրներում բողոքի գործողություններ են ընթացել:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, 43-ամյա Աշտիանիին նախ ցանկացել են քարկոծել, ապա ճնշման տակ փոխել են մահապատիժը կախաղանով:
Կինը հերքում է իր մեղքը եւ պնդում, որ խոստովանությունն իրենից կորզել են ճնշման տակ:




























