ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանությունների միավորման իմաստ չի տեսնում, սակայն չի բացառել դրանց արդյունավետ փոխգործակցությունն ապագայում։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանա պահպանել իր ինքնիշխանությունը եւ կպահի իր հակահրթիռային պաշտպանության համակարգը»,- ասել է նա։

Ռասմուսերի խոսքով, Ռուաստանը եւ ՆԱՏՕ-ն կարող են պայմանավորվել Ռուսաստանի սահմանով Աֆղանստան ռազմական բեռների տարանցումն ընդլայնելու շուրջ։