Հայ-սիրիական գործնական ծրագրի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը կանցկացվի Երեւանում: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի առողջապահության նախարար դոկտոր Ռիդա Սայիդի ու Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի նոյեմբերի 3-ի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացման անհրաժեշտությունը:
Դոկտոր Ռիդա Սայիդն ընդգծել է, որ համապատասխան հրավերի առկայության դեպքում կայցելի Հայաստան` համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար:





























