Հարավային աֆրիկայի սեւամորթ բնակչությունը գնալով ավելի շատ է նեղում հոլանդացի գաղութարար-ֆերմերների սերունդներին, րոնք սկսել են մտածել Հարավաֆրիկյան հանրապետությունը լքելու մասին:
Նրանց մի մասն արդեն մեկնել է Կանադա, մյուս մասը` ԱՄՆ եւ այլ զարգացած երկրներ: Սակայն մեծամասնությունը` 150 հազար մարդ, դեռ մնացել են ՀԱՀ-ում:
Հենց այստեղ էլ Սահակաշվիլիի պայծառ մտքում միտք է հղացել եւ նա ՀԱՀ-ում բնակվող 41 հազար ընտանիքների առաջարկել է տեղափոխվել Վրաստան:
Ինչպես հաղորդում է itogi.ru-ն, Սահակաշվիլին կարծում է, որ հարավաֆրիկյան «խոպանչիները» կզարգացնեն Վրաստանի գյուղատնտեսությունը:
Ներկայումս, թեեւ Վրաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները կազմում են բնակչության 55 տոկոսը (2,5 մլն մարդ), սակայն այդ ոլորտում ստեղծվում է 1,6 մլրդ դոլարի եկամուտ: Իսկ ահա ՀԱՀ-ում, թեեւ գյուղատնտեսության ոլորտում զբաղված է բնակչության 9 տոկոսը, սակայն նրանք ստեղծում են 15 մլրդ դոլարի արդյունք:
Վրաստանի իշխանությունների կանխատեսումներով, հարավաֆրիկացիները 20 տոկոսով կավելացնեն երկրի ՀՆԱ-ն:





























