NeoGAF ֆորումի մասնակիցները քվեարկություն են անցկացրել, որի ընթացքում ընտրել են 2016 թվականի լավագույն նախագծերը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ, փոխանցում է Lenta-ն:
Գեյմերները հրապարակել են խաղերի նկարագրությամբ իրենց թոփ տասնյակը, որը հիմնված է կոնկրետ նախագծերի միավորների հաշվարկի վրա, ապա որոշվել է վարկանիշում դրանց տեղը: Քվեարկությունն անցկացվել է դեկտեմբերի 24-ից հունվարի 21-ը:
Հարցման մասնակիցների տարբերակով լավագույն խաղը՝ PlayStation 4-ի համար Uncharted 4-ն է՝ «Գողի ճանապարհ»: Երկրորդ հորիզոնականում է DOOM-ը, իսկ երրորդ՝ Overwatch-ը: Ցուցակում են հայտնվել նաեւ Dark Souls III-ը, Titanfall 2-ը, Ratchet & Clank-ը:
Uncharted 4-ը առաջատար է դարձել նաեւ ամենամյա D.I.C.E. Awards 20-րդ մրցանակաբաշխության անվանակարգերի թվով, այն կարող է ընդհուպ 10 պարգեւ ստանալ:





























