Հայաստանի նախագահ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 3-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահի Դմիտրի Մեդվեդեւին` ՌԴ նախագահի խորհրդական Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանում խոր վշտով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինի մահվան լուրը:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած հայտնի պետական գործչի` Վիկտոր Չերնոմիրդինի լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր հիշողություններում:
Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ ցավակցությունները: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Վիկտոր Չերնոմիրդինի հարազատներին ու մտերիմներին»:





























