Արմավիրի մարզում, այսօր՝ հունվարի 25-ի գիշերը, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանի ԱԻՆ-ում ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի 35 AG 699 պետհամարանիշով (վարորդ՝  25-ամյա Սահակ Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թունաքիմիկատների խանութի պատին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Սահակ Համբարձումյանի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան: