Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուքերբերգը միանշանակ է պատասխանել այն հարցին, թե արդյոք ծրագրում է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվել, հայտնում է BuzzFeed-ը:

«Ո՛չ»,- պարբերականի հարցին ի պատասխան գրել է Ցուքերբերգը:

Նրա խոսքով՝ ինքն այժմ զբաղված է սոցցանցով եւ Chan Zuckerberg Initiative հիմնադրամով:

Facebook-ի հիմնադրին մոտ աղբյուրը եւս ընդգծել է, որ նախագահի պաշտոնի համար պայքարում Ցուքերբերգի հնարավոր մասնակցության մասին հայտարարությունները հիմնավորված չեն: