Apple-ի ղեկավար Թիմ Քուքը վաճառել է իր ընկերության 3,6 մլն դոլարի 30 հազար բաժնետոմսեր, հայտնում է AppleInsider-ը:
Գործարքը տեղի է ունեցել նախորդ համանման գործարքից ընդամենը մի քանի օր հետո, երբ Քուքը կրկին Apple-ի 30 հազար բաժնետոմսեր էր վաճառել: Արդյունքում՝ երկու շաբաթում ձեռներեցը 7,2 մլն դոլար է վաստակել:
Հաղորդվում է, որ Թիմ Քուքը ներկայումս տնօրինում է Apple-ի 117,6 մլն դոլար արժեքով 979,809 բաժնետոմսերը:





























