Գիտնականները առաջին անգամ պիթոնների մոտ հայտնաբերել են «անարատ բեղմանավորման» դեպք, երբ էգը սերունդ է տվել առանց որձ պիթոնի մասնակցության: Այս յուրահատուկ դեպքի նկարագրությամբ հոդված է հրապարակել Biology Letters ամսագիրը:

Առանց որձերի մասնակցության բազմացում (պարտենոգենեզ) տեղի է ունենում շատ անողնաշարավոր տեսակների, մասնավորապես, միջատների մոտ:

Ողնաշարավորների մոտ պարտենոգենեզ հայտնաբերվել է, օրինակ, մողեսների եւ միանի ձկների մոտ, սակայն բազմացման նման միջոցը ծայրահեղ քիչ է տարածված:

Boa constrictor տեսակի պիթոնների համար պարտենոգենեզի դեպք մինչ օրս չէր հայտնաբերվել: Նոր աշխատանքի հեղինակները հայտնաբերել են օձ, որը 22 ձագ էր ունեցել առանց հոր մասնակցության: համոզվելու համար դրանում, գիտնականները պոտենցյալ հայրերի գենետիկ անալիզ են անցկացրել:

Անալիզը ցույց է տվել, որ առանց հոր ծնված ձագերը շատ յուրահատում սեռական քրոմոսոմների հավաքածու ունեն:

Օձերի մոտ սեռական քրոմոսոմները նշվում է W եւ Z տառերով: Էգերի գենոմում կա մեկական Z եւ  W քրոմոսոմ, իսկ որձերի մոտ` երկու Z քրոմոսոմ: Առանց հոր ծնված օձերի մոտ եղել է երկու W քրոմոսոմ: Մինչ այդ նման գենետիկայով օձեր հնարավոր էր եղել ստանալ միայն լաբորատոր պայմաններում:

Մինչ այս, մարդկությանը հայտնի էր «անարատ բեղմնավորման» մեկ օրինակ, երբ Սուրբ կույս Մարիամը հղիացել էր Սուրբ հոգուց` մնալով կույս: