Բրիտասնական Նորթումբրիա համալսարանը վճարել է 500 հազար դոլար տուգանք այն պատճառով, որ գիտական փորձին մասնակցող երկու ուսանողները սխալմամբ ստացել են  սուրճի 300 բաժակին հավասար կոֆեինի չափաբաժին։

Ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա կոֆեինի ազդեցությունն ուսումնասիրող փորձերի ժամանակ ուսանողներ Ալեքս Ռոզետո եւ Լյուք Փարքինը ստացել են նախատեսվածը 100 անգամ գերազանցող դոզա, ինչը կարող էր նրանց մահվան պատճառ դառնալ։

Ուսանողները անցել են դիալիզ հիվանդանոցում, յուրաքանչյուրը շուրջ 10 կիլոգրամ քաշի կորուստ է ունեցել։ Ներկայում նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում, իսկ Նորտումբրիա համալսարանը ներողություն է խնդրել իր սխալի համար։