Հանրահայտ Pokemon Go-ն մշակողները որոշել են իրենց երկրպագուներին ուրախացնել փոքրիկ հրեշներով նոր ռազմավարական խաղով: Pokеmon Duel նախագիծն արդեն թողարկվել է եւ հասանելի է դարձել ОС Android-ով եւ iOS-ով սարքերի տերերի համար, փոխանցում էт Oane-ը:
Pokеmon Duel-ը խաղացողին կստիպի սեփական պոքեմոններին տեղաշարժելու ռազմավարություն կառուցել՝ արգելափակելով օտարների տեղաշարժը: Հրեշներին որոնելու համար այլեւս չի պահանջվի վազել շրջակայքում, դրա փոխարեն կարելի է հագենալ մենամարտային խաղերով՝ օգտագործելով 6 պոքեմոնից կազմված թիմ, որոնք եզակի ընդունակություններով են օժտված: Յուրաքանչյուր գազանիկ ունի որոշակի թվով քայլեր, որոնք կարելի է կատարել մեկ քայլով, իսկ մենամարտերում հաղթելու համար Pokеmon Duel-ում կարելի է գնել լրացուցիչ հարմարանքներ:
Խաղը կարելի է ներբեռնել App Store-ի եւ Google Play-ի հարթակներում: Փորձագետներից շատերը իր նախորդից Pokеmon Duel-ի ոչ պակաս հանրաճանաչություն են կանխատեսել:





























