Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արսեն Աբրահամյանն այսօր՝ հունվարի 26-ինլ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արսեն Աբրահամյանը: Նշենք, որ Արսեն Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:

Մեր հարցին՝ արդյոք աշխատանքից հեռանալը կապ ունի՞ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հետ, նա պատասխանեց. «Դա իմ անձնական որոշումն է, ոչ մեկի հետ կապ չունի, ես զինվորական եմ, զեկուցագիր եմ ներկայացրել նախարարին ծառայությունից ազատվելու վերաբերյալ»: