Google ընկերությունը կազմակերպում է «լուսնային մրցարշավներ», որոնց մասնակցելու են 5 երկրներից թիմեր։ Նախագիծը կոչվում է Google Lunar Xprize, գրում է Oane–ը։
Google–ը հայտնում է, որ նախագծին մասնակցելու համար կարելի է հայտեր ներկայացնել մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը։ Հայտնի է, որ Google Lunar XPrize–ին մասնակցելու են 34 թիմ։ Նախագծի շրջանակում թիմերը կարող են ոչ միայն Լուսնի ուղեծիր դուրս գալ, այլ նաեւ հռչակ բերել իրենց երկրներին։
34 գիտական թիմ արդեն հայտարարել են իրենց մասնակցության մասին, սակայն նրանք բոլորը պետք է նախապես գրանցվեն։ «Լուսնային մրցարշավի» մրցանակային ֆոնդը կազմում է 30 մլն դոլար։





























