Beeline-ը Հայաստանում ուրախ է հայտարարել Երեւանում կայացած Eurasia Mobile Challenge եզրափակչի հաղթողների անունները: Երեք հաղթող թիմերը կմասնակցեն Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

Eurasia Mobile Challenge-ը ՎիմպելԿոմի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երեւանյան միջոցառմանը 24 հաղթող թիմերը ութ մասնակից երկրներից ներկայացրեցին իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որը կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային եւ տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ եւ ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ:

Առաջին տեղ զբաղեցրեց ConfBot թիմը Ռուսաստանից մրցանակը կազմում է 20,000 ԱՄՆ դոլար, երկրորդը՝ Earlyone Հայաստանից մրցանակը 15,000 ԱՄՆ դոլար եւ երրորդն է Treepex Վրաստանից՝  10,000 ԱՄՆ դոլար:

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց. «Այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում: Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին եւ նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»:

«Ուրախ ենք, որ կարողացանք հյուրընկալել բոլոր ցանկացողներին Հայաստանում Eurasia Mobile Challenge եզրափակչի շրջանակում, կրկնակի ուրախ եմ, որ հաղթող թիմերի կազմում է նաեւ մեր հայկական թիմը, որը ցուցաբերեց համարձակություն, ստեղծագործական եւ մասնագիտական մոտեցում։ Մեզ համար շատ նշանակալի է այս հաղթանակը։ Եկեք մաղթենք հաջողություն մեր թիմերին Բարսելոնի  Global Mobile Challenge եզրափակչում եւ հաղթանակ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը Բարսելոնում:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում: