Բրիտանական Explore տուրիստական ընկերությունը ներկայացրել է «մտքերի ընթերցման» նորարարական համակարգը, որն օգնում է կատարել ճանապարհորդելու համար լավագույն ընտրությունը, հաղորդում է Lenta–ն՝ վկայակոչելով Daily Mail–ը։
Խոսքը ուղեղի ակտիvությունը սքաների մասին է։ Մարդուն ցուցադրում են տարբեր երկրների տեսարժան վայրերի պատկերներ, իսկ հատուկ սարքը արձանագրում է ուղեղի բիոէլեկտրական իմպուլսները։
Համակարգչային ծրագիրը, այնուհետեւ, վերլուծում է, թե որ պատկերներն են մարդու մոտ առաջացրել ամենադրական զգացմունքները, ինչի հիման վրա որոշում են, թե տվյալ անձի համար շրջագայելու ամենահարմար ուղղությունը։ Explore–ի ներկայացուցիչը անվանել է տվյալ համակարգը «նոր սերնդի ուղեցույց»։





























