Facebook –ը նոր գործառույթի ունի։ Այսուհետ օգտատերերը կարող են էլեկտրոնային բանալիով մտնել իրենց էջերը։ Ընկերությունից հայտնել են, որ կարելի է գրանցել «անվտանգության ֆիզիկական բանալի», որը նույնականացման լրացուցիչ ձեւ է օգտատերերի համար, որոնք ուզում են պաշտպանել իրենց տվյալները, հայտնում է «Կոմերսանտը»։

Սոցիալական ցանց մուտք գործելու համար պետք է բանալին մտցնել USB-անցքի մեջ եւ դրանով հաստատել իր ինքնությունը։ Ընկերությունը նշում է, որ այս մեթոդն ավելի արագ է աշխատում հաշիվը պաշտպանող այլ մեթոդների հետ համեմատ։

Հաղորդվում է, որ դրա առավելություններից մեկն այն է, որ օգտատերը գաղտնաբառն անգիր հիշելու կարիք չի ունենա։ Այն պետք չի լինի գրել որեւէ տեղ, իսկ դա կպաշտպանի հաքերներից։