ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ, Շիրակի մարզում բուք է:

Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջեւան հատվածը, Ոսկեպարի եւ Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր», Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը, Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  նույն ժամի դրությամբ, բքի եւ առատ ձյան  պատճառով դժվարանցանելի են  Արթիկ - Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց  ճանապարհները, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները: