Բելառուսում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար պայմաններ չկան, նոյեմբերի 4-ին Մինսկում հայտարարել է Գերմանիայի հատուկ հանձնարարություններով դաշնային նախարար Ռոնալդ Պոֆալլան։

«Ազատ ընտրությունների համար այստեղ պայմաններ չկան»,- ասել է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ միջազգային հանրությունը ստեղծված իրավիճակում դրական որոշակի զարգացում է նկատում։ «Մենք իրավիճակի դրական զարգացում տեսնում ենք, բայց, ինչպես նախկինում, Բելառուսը հեռու է ազատ ընտրություններից»,- ասել է Պոֆալլան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նախազգուշացրել է, որ եթե նախագահական ընտրությունների ժամանակ զանգվածային անկարգություններ լինեն, Եվրամիությունն անպայման կարձագանքի։ Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նախանշված են դեկտեմբերի 19-ին։