Կանխատեսումից 80 տարի անց ֆիզիկոսները վերջապես կարողացել են ջրածինը մետաղի վերածել,գրում է Science-ը։ Ջրածնի փոխակերպումն այս վիճակին հետաքրքիր է նրանով, որ մետաղի ձեւով ջրածինն ունակ առանց դիմադրության սենյակային ջերմաստիճանում էլեկտրական հոսանք անցկացնել։
«Սա մեծ ձեռքբերում է բարձր ճնշումների ֆիզիկայում։ Սա Երկրի վրա մետաղական ջրածնի առաջին նմուշն է»,- պարզաբանել է բացահայտման հեղինակ Իսաակ Սիլվերան Հարվարդի համալսարանից։
Ջրածինը այս վիճակ փոխադրելու համար գիտնականները այն տեղադրել են կոնտեյների մեջ, սառեցրել ու հսկայական ճնշում գործադրել։ 1935-ին գիտնականները կանխատեսում էին, որ մետաղական ջրածին ստեղծելու համար պահանջվում է 25 գիգապասկալ ճնշում։ Իրականում ստիպված են եղել 20 անգամ բարձր ճնշում ստեղծել ՝495 գիգապասկալ։





























