ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակը արդյունք է երկրում ստեղծված իրավիճակից ամերիկյան ժողովրդի դժգոհության: Այսօր` նոյեմբերի 4-ին կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ընտրություններում հանրապետականների հաղթանակը, իհարկե, թուլացրել է դեմոկրատ նախագահ Օբամայի դիրքերը, բայց ոչ այնքան, որքան կանխատեսում էին փորձագետները:

Կիրակոսյանը հիշեցրել է, որ ժամանակին նման իրավիճակում էին հայտնվել նախագահներ Ռեյգանն ու Քլինթոնը, սակայն դա չխանգարեց նրանց հաջողությամբ ընտրվել երկրորդ ժամկետում: «Օբամայի համար իրական փորձություն կլինի 2012թ. ընտրությունները»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ հանրապետականների հաղթանակը որոշակիորեն կփոխի Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: Մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ նորընտիր կոնգրեսականները բացասաբար են տրամադրված: «Առաջին նոր հանրապետական կոնգրեսականները նավթագազային լոբբիում ընդգրկված չեն, եւ մեղադրում են Բաքվին հայ-թուրքական գործընթացին խոչընդոտելու մեջ»,- նկատել է փորձագետը: